Երեքշաբթի, 16 Հունվարի 2018 15:27
Կարինա Մելիքյան

«Հայէկոնոմբանկի» 2,0 մլն դոլարի և 200 մլն դրամի պարտատոմսերի դոլարային և դրամային տրանշերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում

«Հայէկոնոմբանկի»  2,0 մլն դոլարի և 200 մլն դրամի պարտատոմսերի դոլարային և դրամային տրանշերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում

Արմինֆո. 2018 թվականի հունվարի 16-ին «Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ 2 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը (HEZBB3) ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` ընդգրկելով երկրորդային Bbond ցուցակում, իսկ բանկի 100 հազար ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերի մեկ այլ թողարկումը (HEZBB2) թույլատրվել է առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի Cbond ազատ շուկայում:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, ընկերության HEZBB3 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMHEZBB23ER4) ներառում են 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս`  100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.75% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով, իսկ HEZBB2 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMHEZBB22ER6)` 10,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս`  10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 12% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերը թույլատրվել են նաև հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

 

Հիշեցնենք, որ Հայէկոնոմբանկը հանդիսանում է Հայաստանի հնագույն բանկերից մեկը և ստեղծվել է ԽՍՀՄ բանկային համակարգի վերակառուցման արդյունքում, հանդիսանալով Բնակսոցբանկի իրավահաջորդը: Գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում` որպես Բաց Բաժնետիրական Ընկերություն (Գրանցում թիվ 1): 1997 թվականին Հայէկոնոմբանկի մեծամասնական վերահսկող բաժնետեր դարձան Սուքիասյանների ընտանիքի անդամները: 2004-ին, բանկը պայմանագիր ստորագրեց ՎԶԵԲ- հետ, ներգրավելով բանկին իր սեփական կապիտալում` 25% + 1 մասնաբաժնով: «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ մաժորիտար բաժնետերերն են`ՎԶԵԲ – 8.2%, Սարիբեկ Սուքիասյան – 33.19%, Խաչատուր Սուքիասյան`12,13%, Ռոբերտ Սուքիասյան - 12,57%, Էդուարդ Սուքիասյան – 8.29%: Ընդհանուր առմամբ, Սուքիասյան ընտանիքին է պատկանում Բանկի բաժնետոմսերի 66,18% մասնաբաժինը: