Չորեքշաբթի, 17 Հունվարի 2018 13:13
Կարինա Մելիքյան

Կոնվերս Բանկը ներդրել է Converse mobile ծառայությունը

Կոնվերս Բանկը ներդրել է Converse mobile ծառայությունը

Արմինֆո. Կոնվերս Բանկը ներդրել է  Converse mobile ծառայությունը, որը  հաճախորդներին հնարավորություն  է տալիս աշխարհի ցանկացած անկյունից, օրվա ցանկացած ժամի կառավարել հաշիվները՝  App Store-ից  կամ Play Market-ից ներբեռնելով  բջջային համապատասխան հավելվածը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են Բանկի մամուլի ծառայությունից:

 

«Converse Mobile-ը բանկային հաշիվների կառավարման՝  օգտագործման տեսանկյունից շատ հարմար և պարզ  համակարգ է: Այն ֆունկցիոնալ առումով առավելագույնս հարմարեցված է հաճախորդների պահանջներին: Միաժամանակ, աչքի է ընկնում անվտանգության բարձր մակարդակով»,-ասել են Բանկում:

 

Converse Mobile-ով հաճախորդները կարող են կատարել ներբանկային, միջբանկային և միջազգային փոխանցումներ, կոմունալ, կոմունալ խմբային և ՃՈ տուգանքների վճարումներ, արտարժույթ փոխանակել, մարել վարկը, համալրել ավանդը և այլն:

 

«Ավանդաբար տեխնոլոգիական համարվող Կոնվերս Բանկը Հայաստանում հեռահար ծառայությունների մատուցման առաջատարերից է, որը պարբերաբար ներկայանում է թվային լուծումներ պահանջող ժամանակակից, տեխնոլոգիական առաջարկներով: Converse  Mobile-ից բացի, Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում «Ինտերնետ Բանկինգ» համակարգը, «Վճարային պորտալ» ծառայությունը: Հեռահար ծառայությունների գործիքակազմը առաջիկայում նախատեսվում է համալրել նոր առաջարկներով»,-ասել են Բանկում՝ հիշեցնելով, որ Կոնվերս Բանկը Ինտերնետ բանկինգ  ու Մոբայլ բանկինգ ծառայություններ ներդրած առաջին հայաստանյան բանկն է:

 

Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթսե ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթե Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի բաժնետերն է Holding Company "Blakery Assets" LTD: