Ուրբաթ, 19 Հունվարի 2018 14:24

ՎՏԲ–Հայաստան Բանկի “Ամսվա հաջողակ” ակցիայի շրջանակներում արդեն հայտարարված են 4 հաղթողների անուններ

ՎՏԲ–Հայաստան Բանկի “Ամսվա հաջողակ” ակցիայի շրջանակներում արդեն հայտարարված են 4 հաղթողների անուններ

Արմինֆո. ՎՏԲ – Հայաստան Բանկի Companion cards վարկային քարտերի ակտիվ քարտապանների համար հայտարարված է “Ամսվա հաջողակ” ակցիան: Ակցիայի արդյունքներով 4 հաջողակ արդեն շահել են յուրաքանչյուրը 100 հազ. ՀՀ դրամի չափով մրցանակներ: Հաղթողներ դարձան Բանկի հաճախորդներ` Մարիամ Ռուբենի Մշեցյանը, Երվանդ Մյասնիկի Ալեքսանյանը, Սերյոժա Համազասպի Սարգսյանը, Էդվարդ Թումասի Նահապետյանը:

Ակցիան մեկնարկել է 2017թ. հոկտեմբերի 25-ին և  կգործի մինչև 2018թ. ապրիլի 25-ը ներառյալ: Նշված ժամանակահատվածում օգտվելով Companion card վարկային քարտից և  առավելագույնս օգտագործելով վարկային սահմանաչափը` Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները  կկարողանան յուրաքանչյուր ամիս ստանալ դրամական մրցանակներ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով:

“Ամսվա հաջողակ” ակցիային մասնակցում են ինչպես նոր, այնպես էլ գործող չօգտագործված վարկային սահմանաչափով Companion card քարտապան հաճախորդները: Companion card վարկային քարտ ստանում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, ձևակերպելով Բանկում վարկերի հետևյալ տեսակները՝ հիփոթեք, ավտովարկ, ապառիկ վարկ, սպառողական վարկ գույքային ապահովմամբ և առանց գույքային ապահովման:

Ակցիայի գործողության ընթացքում յուրաքանրյուր ամսվա վերջում Բանկը հաղթող է ճանաչում երկու հաճախորդների, ովքեր տվյալ ամսվա ընթացքում ապահովել են իրենց քարտի վարկային գծի օգտագործումն առավելագույն գումարի չափով:

“Ամսվա հաջողակ” ակցիայի պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Բանկի կայքում, մասնաճյուղերում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: