Երկուշաբթի, 22 Հունվարի 2018 13:38

ՍԱՊԾ ղեկավարը պարսավելի ոչինչ չի տեսնում հայկական շուկայում ադրբեջանական ապրանքների վաճառքի առնչությամբ` եթե դրանք համապատասխանում են սննդամթերքի անվտանգության նորմերին

ՍԱՊԾ ղեկավարը պարսավելի ոչինչ չի տեսնում հայկական շուկայում ադրբեջանական ապրանքների վաճառքի  առնչությամբ` եթե  դրանք համապատասխանում են սննդամթերքի անվտանգության նորմերին

Արմինֆո. Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը դատապարտելի ոչինչ չի տեսնում հայկական շուկայում ադրբեջանական ապրանքների վաճառքում` եթե դրանք համապատասխանում են սննդամթերքի անվտանգության նորմերին: Այդ մասին նա հայտարարել է Ծաղկաձորում տեղի ունեցած սեմինարում` հարցը դիտարկելով հայկական շուկայում իրացվող ապրանքների անվտանգության և վերահսկողության պրիզմայի ներքո:  «Չեմ կարծում, թե արժե սուր արձագանքել հայկական շուկայում ադրբեջանական արտադրության ապրանքների հայտնվելուն` եթե դրանք համապատասխանում են անվտանգության ստանդարտներին, այլ բան է, որ այդ ապրանքներն անհրաժեշտ է մանրակրկիտ ստուգել: Սակայն, եթե դրանք համապատասխանում են առաջարկվող ստանդարտներին ու նորմերին, չեմ կարծում, թե մտահոգության առիթ կա: Հազիվ թե որևէ մեկը հրաժարվի սև ձկնկիթից, եթե այն արտադրված է Ադրբեջանում՚, - նշել է Կարապետյանը, ընդսմին ընդգծելով, որ Հայաստանում ադրբեջանական ապրանքների ներկրման օրենսդրական սահմանափակումներ կամ արգելքներ չկան: «Եվ չեմ կարծում, թե ճիշտ կլիներ նման պատժամիջոցներ սահմանել՚, - նշել է նա` սպառողներին կոչ անելով վաճառքում ադրբեջանական արտադրության ապրանքներ հայտնաբերելու դեպքում դիմել ՍԱՊԾ` անվտանգության առումով դրանք ստուգելու նպատակով:

 

Նշենք, որ երկրի վաճառասեղաններին ժամանակ առ ժամանակ հայտնվում են ադրբեջանական արտադրության ապրանքներ, ինչը մտահոգություն և հակազդեցություն է հարուցում հայ հասարակության շրջանում: