Երկուշաբթի, 22 Հունվարի 2018 15:07

Հաևաստանում GMO-ապրանքները կվաճառվեն առանձին վաճառասեղանների վրա և հատուկ մակնանշումով

Հաևաստանում GMO-ապրանքները կվաճառվեն առանձին վաճառասեղանների վրա և հատուկ մակնանշումով

Արմինֆո. ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ​​ծառայությունը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանհետ համատեղ մշակել է գենետիկ մոդիֆիկացված ապրանքների ներմուծումը դեպի Հայաստան կարգավորելու և սահմանափակելու մասին օրենսդրական փաթեթը: Այս մասին Ծաղկաձորում կայացած սեմինարի ժամանակ հայտարարել է Ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը:

Բացի այդ, նրա խոսքով, ծառայութևունը մտադիր է ստեդծել ԳՄՕ ապրանքների մակնանշման համակարգ, որոնք կվաճառվեբ առանձին վաճառասեղանների վրա: «Սպառողը պետք է իմանա, թե ինչ է գնում և կատարի միանշանակ ընտրություն», - ասել է Կարապետյանը:

Միևնուևն ժամանակ, նա նշել է, որ մինչ օրս Հաևաստան է ներկրվել է ընդամենը 100 կգ ԳՄՕ ապրանք, որը կազմում է ներմուծված ապրանքների 1 տոկոսից էլ քիչ: «Չեմ կարծում, որ սա վտանգավոր ցուցանիշ է: Թեև ես էլ դեմ եմ հայաստանյան շուկայում ԳՄՕ ապրանքների իրացմանը», - ասել է Կարապետյանը: