Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018 20:10

Արդշինբանկ. անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր նվազեցված տոկոսադրույքներով և առավել հարմար պայմաններով

Արդշինբանկ. անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր նվազեցված տոկոսադրույքներով և առավել հարմար պայմաններով

Արմինֆո. Արդշինբանկը սույն թվականի հունվարի 25-ից առաջարկում է ֆիզիկական անձանց անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր նվազեցված տոկոսադրույքներով և առավել հարմար պայմաններով:

 

Համաձայն բարելավված պայմանների՝ ՀՀ դրամով սպառողական վարկերը հասանելի են սկսած 14%-ից, իսկ վերանորոգման նպատակով ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկերը` համապատասխանաբար 11.75% և 9.75%-ից: Վարկի գումարը քարտով ստանալու ինչպես նաև գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրություն իրականացնելու դեպքում գործում են տոկոսադրույքի զեղչեր:

 

Արդշինբանկի հաճախորդներն այժմ հնարավորություն ունեն ստանալու անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր մինչև 40 մլն. ՀՀ դրամ, 80,000 ԱՄՆ դոլար և 70,000 եվրո՝ անկախ գրավի առարկա հանդիսացող գույքի գտնվելու վայրից: Վարկերը հնարավոր է ստանալ նաև առանց եկամուտների փաստաթղթային հիմնավորման և վերլուծության: Այս վարկատեսակի առավելությունն է նաև գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրությունը, որի շրջանակներում փոխհատուցումը ստանում է վարկառուն:

 

Ընդ որում, անշարժ գույքի գրավով ապահովված վարկը պարտաճանաչ սպասարկելու դեպքում գործում է 5% հետվճար (cash-back): Այս վարկատեսակի հաշվին հնարավոր է նաև վերաֆինանսավորել հաճախորդի այլ ֆինանսական կազմակերպությունում սպասարկվող վարկը:

 

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ՝ հետևյալ հղմամբ https://goo.gl/cg3kNy իսկ վերանորոգման նպատակով ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկերի մասին՝ https://goo.gl/Wyzg7b  կամ զանգահարելով Բանկի տեղեկատվական կենտրոն` 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով:

 

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր  հնարավոր է ստանալ Արդշինբանկի 64 մասնաճյուղերից ցանկացածում՝ որոնցից 19-ը գտնվում են Երևանում, 42-ը՝ մարզերում և 3-ը՝ ԼՂՀ-ում: