Հինգշաբթի, 25 Հունվարի 2018 20:03
Նաիրա Բադալյան

Կարեն Կարապետյան. Մենք ցանկանում ենք, որ Վրաստանի տարածքով ճանապարհը և տարանցումը լինեն կայուն

Կարեն Կարապետյան. Մենք ցանկանում ենք, որ Վրաստանի տարածքով ճանապարհը և տարանցումը լինեն կայուն

Արմինֆո.«Մենք ցանկանում ենք որպեսզի Վրաստանի տարածքով ճանապարհը և տարանցումը լինի կայուն, քանի որ դրանից մեծապես կախված է մեր տնտեսությունը», - Դավոսում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին հաղորդում է «Առաջին ալիքը» 1tv.ge-ն:

 

Անդրադառնալով Ցխինվալի տարածաշրջանով ռուսական բեռները Հայաստան ուղարկելու հեռանկարներին, վարչապետը նշել է. «Բնականաբար, մենք խնդրում ենք մեր հարևաններին և ընկերներին դիտարկել հնարավորությունը, որպեսզի բեռների առաքումը չունենա ընդհատումներ, որ եղանակային, ոչ էլ պատճառներով: Օրինակ, 2016 թվականի դեկտեմբերին մենք երկու շաբաթ չէինք կարողանում ստանալ բեռները: Ելնելով դրանից, խնդրանք եղավ, որպեսզի արտաքին աշխարհի հետ շփվելու համար մենք ստիպված չլինենք փնտրել այլընտրանքների ուղիներ: Դա բպում է թե Հայաստանի, և թե Վրաստանի շահերից»:

 

Նշվում է նաև, որ Կարեն Կարապետյանը չի ցանկացել խոսել Ծխինվալիի շրջանում ապրանքների տեղափոխման հնարավորության մասին:-