
Արմինֆո. Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Թեքհիկո Նակաոյի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման և բազմաթիվ այլ բնագավառներում:
ՀՀ վարչապետը Բանկի նախագահին է ներկայացրել ՀՀ տնտեսության մեջ նախորդ տարի գրանցված դրական արդյունքները և վստահեցրել է, որ կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման հարցում:
ԱԶԲ նախագահը նշել է, որ իրենց կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքների հաջող ընթացքը թույլ է տալիս խոսել ավելի մեծ ծավալով ծրագրերի իրագործման մասին, որոնք նոր ոլորտներ կընդգրկեն: Կարեն Կարապետյանը Թեքհիկո Նակաոյին հրավիրել է այցելել Հայաստան, և պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ԱԶԲ նախագահն իր այցը կկատարի 2018թ. առաջին կիսամյակում:
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհուրդը հաստատեց Հայաստանին 40 մլն.դոլարի վարկի տրամադրման մասին որոշումը, որն ուղղված է երկրում ֆինանսական շուկաների զարգացման և կայունացման նպատակով օժանդակել կառավարության հետևողական ջանքերին: Ընդհանուր առմամբ, ըստ 2014-2018 թթ. ռազմավարության, ԱԶԲ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել մոտ 500 մլն դոլարի ֆինանսական աջակցություն: Միջոցները կուղղվեն ենթակառուցվածքների, էներգետիկ և սոցիալական ծառայությունների աջակցմանը, օժանդակելով երկրի ճկուն, համապարփակ և կայուն զարգացմանը:
RUB | 4.74 | 0.01 |
USD | 382.55 | 0.00 |
EUR | 440.12 | -0.35 |
GBP | 500.15 | -2.10 |
CAD | 271.87 | -0.49 |
JPY | 24.91 | 0.10 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 473.34 | -0.29 |

