
Արմինֆո. 2017 թ. Հայաստանն ավելացրել է գինու արտահանումը 30%-ով, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Մասնավորապես, նա նշել է, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 9 մլն լիտր գինի՝ 2016-ի 7 մլն-ի փոխարեն:
Այդ առնչությամբ Կարեն Կարապետյանը խնդիր է դրել 2018-ի ընթացքում գինու արտահանման ծավալները զգալիորեն ավելացնել՝ հաշվի առնելով առկա շուկաներն ու այնտեղ մուտք գործելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: «Ավելի քան վստահ եմ, որ մենք խաղողի մեծ պահանջարկ ունենք ու խաղող արտադրել ցանկացողների թիվը գնալով աճելու է»,- նշել է վարչապետը:
Այդ առնչությամբ Առաքելյանը հայտնել է, որ խաղողի մթերման ծավալները 2017-ի ընթացքում աճել են 1 տոկոսով, պտղի մթերումն աճել է 21 տոկոսով, բանջարեղենինը՝ 11: Գյուղատնտեսության նախարարը զեկուցել է նաև, որ մեկնարկել են խաղողի տնկարկների քարտեզագրման աշխատանքները, և երկու տարվա ընթացքում կունենանք առկա բոլոր խաղողի այգիների գրանցվածությունը:
ՀՀ Մաքսային ծառայության տվյալներով՝ 2017 թ. առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է 1.2 մլն լիտր գինի՝ 61% տարեկան աճով՝մաքսային արժեքի 84,3%-ով, մինչև $4.7 մլն աճի դեպքում: Հայկական գինու արտահանման ավելի քան 80%-ը (1 մլն լիտր) բաժին է ընկնում ռուսական շուկային: Ըստ որում, Ռուսաստան արտահանման ծավալները հաշվետու շրջանում աճել են 68,1%-ով:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

