Երկուշաբթի, 29 Հունվարի 2018 16:12
Ալինա Հովհաննիսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիությամբ Հայաստանում առաջատարն է

ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիությամբ Հայաստանում առաջատարն է

Արմինֆո. 2017 թ. դեկտեմբերին  «IPM Research» Հանրային կարծիքի և մարքետինգի ուսումնասիրման ինստիտուտի կողմից իրականացվել է «Տեղական շուկայում ՎՏԲ բրենդի ճանաչելիությունը» հետազոտությունը, որի  արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը  շարունակում է մնալ առավել ճանաչելի բանկը Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է Բանկի մամուլի ծառայությունը:

Հարցմանը, որն իրականացվել է պատահական ընտրության սկզբունքով, մասնակցել են  18-ից մինչև 55 տարեկան 1,200 բնակիչներ Երևանից և Հայաստանի  չորս խոշոր քաղաքներից (Վանաձոր, Գյումրի, Արմավիր և Դիլիջան)։

Հետազոտության ընթացքում բացահայտվել Top of Mind ցուցանիշը՝ բրենդի հանպատրաստից իմացության մակարդակը (առաջին բանկը, որը հիշատակում են հարցվողները), ըստ որի ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է առաջին տեղը։ ՎՏԲ-Հայաստան Բանկի Top of Mind ցուցանիշը կայուն աճում է 2014 թ.-ից, և 2017 թ.-ին գրանցել է ցուցանիշի ամենաբարձր մակարդակը (22.4 %):

Հետազոտության արդյունքները վկայում են այն բանի մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջատար է ճանաչելիության բոլոր ցուցանիշներով ինչպես Երևանում, այնպես էլ մարզային քաղաքներում.

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ առաջատար հանպատրաստից ճանաչելիության ընդհանուր ցուցանիշով (67,02%), հուշումով ճանաչելիության ցուցանիշով և MA Index-ով, որը բնորոշում է բրենդի դիրքը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցության մեջ ՝ հարցվողների 63,8%-ը առաջին հերթին հիշատակում են ՎՏԲ-Հայաստան Բանկը;

Բավարարվածության գործակցով ՎՏԲ-Հայաստան Բանկը նույնպես շարունակում է մնալ առաջին տեղում, իսկ հարցվողների 19,9%-ը ճանաչում են ՎՏԲ-Հայաստան Բանկը որպես իրենց հիմնական բանկ:

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: Ռուսաստանում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ՚ ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: