
Արմինֆո. Ռուսաստանաբնակ հայ գործարարներ՝ «Մագնիտ» խոշորագույն մանրածախ ցանցի համասեփականատեր Սերգեյ Գալիցկին /Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակում 18-րդ տեղում է, հրապարակված 2017 թ. ապրիլին/, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը /32-րդ տեղ/ և «Ռոսգոսստրախի» համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը /48-րդ տեղ/, հայտնվել են ԱՄՆ Ֆինանսների նախարարության «կրեմլյան ցուցակում», որը կներկայացվի երկրի Կոնգրեսի հաստատմանը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը փաստաթղթում ընդգրկված է 210 անուն՝ Ռուսաստանի 114 խոշոր պաշտոնյա և պետհանձնաժողովների ղեկավարներ, ինչպես նաև 96 գործարար: Ցուցակը պատժամիջոցային չէ, որևէ սահմանափակում այնտեղ ընդգրկված անձանց նկատմամբ չի կիրառվում, նրանց հետ գործարքներն ամերիկացիներին ոչնչով չեն սպառնում: Զեկույցի ոչ գաղտնի մասում ասվում է, որ ցանկում ընդգրկված 96 գործարարի կարողությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը:
RUB | 4.77 | 0.02 |
USD | 381.50 | -0.07 |
EUR | 447.27 | -0.16 |
GBP | 509.42 | 0.60 |
CAD | 276.89 | 0.03 |
JPY | 24.48 | -0.06 |
CNY | 54.18 | 0.01 |
CHF | 479.87 | 0.81 |

