Երեքշաբթի, 30 Հունվարի 2018 19:08
Ալինա Հովհաննիսյան

Հայ գինեգործն արգենտինայի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին կոչ է անում է կիսվել «Կարաս» ապրանքանիշով

Հայ գինեգործն արգենտինայի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին կոչ է անում է կիսվել «Կարաս» ապրանքանիշով

Արմինֆո. Zorah գինու արտադրության հիմնադիր, իտալահայ գործարար Զորիկ Ղարիբյանը բաց նամակով դիմել է «Կարաս Վայնս» ՓԲԸ սեփականատեր Էդուարդո Էռնեկյանին, կոչ անելով կիսվել «Կարաս» ապրանքանիշով: Իսկ ավելի վաղ Էռնեկյանին պատկանող «Caras Weins» գործարանը դատի է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, որպեսզի նախարարությունն արգելի «Կարաս» բառի օգտագործումը հայ գինեգործների արտադրանքի պիտակների վրա:

 

Ըստ Ղարիբյանի, «Կարաս Վայնսը», ցանկանալով հայ գինեգործներին արգելել «Կարաս» բառի օգտագործումը, փորձում է մոնոպոլիզացնել այն, ինչը պատմականորեն ընդհանուր է, քանի որ գինին Հայաստանում անհիշելի ժամանակներից պահվում էր կարասներում:  Սա հայ գինեգործության հնագույն ավանդույթն է և երկրի մշակութային ժառանգության  մասը: Ահա թե ինչու նա «Կարաս» բառը սեփականաշնորհելու փորձերը համարում է անհեթեթություն: Ավելին, «Կարաս Վայնս» ընկերությունն ինքը գինիներ է պատրաստում է նաև այլ տեխնոլոգիաներով, առանց կարոտի օգտագործման:

 

Նամակում Ղարիբյանը նման իրավիճակը համարում է անհարգալից վերաբերմունք  պատմության նկատմամբ: «Սա տիպիկ ձեռնարկատիրական խաբեություն է և վկայում է անհեռատեսության մասին» - ընդգծել է նա: Այս առումով Ղարիբյանը բերել է Վրաստանի օրինակը, որտեղ հայկական կարասներին նմանատիպ վրացական «կվեվրի»-ներն ստացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտիվ մշակութային ժառանգության կարգավիճակ:

 

Դիմելով Է.Էռնեկյանին, գինեգործը  նշում է, որ Հայաստանի գինեգործության զարգացումը և բարգավաճումը կարող է տեղի ունենալ միայն միասնության, ընդհանուր համագործակցության, հեռատեսության, և, ամենակարևորը, մշակութային և պատմական ժառանգությունը ճանաչելու և հարգելու միջոցով: «Այս գործում միակ զոհը կարող է լինել հայ գինեգործության ապագա զարգացումը: Եվ ես հարցնում եմ, հանուն ինչի եք հանդես գալիս Դուք, հանուն բաժանման և տարաձայնությունների, թե հանուն միասնության ուժի», - եզրափակել է իր նամակում Զ.Ղարիբյանը:

 

Ավելի վաղ, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում Զ.Ղարիբյանը նշել էր, Վերաքննիչ դատարանի  առաջին լսումներից հետո ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն զբաղվում է այդ հարցի ուսումնասիրությամբ: Բացի այդ, մի խումբ գինեգործներ որոշել են դիմել Հայաստանի խաղողագործների և գինեգործների հիմնադրամի օգնությանը: Երկրորդ դատական ​​նիստը, ըստ Զ.Ղարիբյանի, նախատեսված է փետրվարի 13-ին: