Արմինֆո. Հայաստանը շարունակում է գտնվել վարկային ռիսկի նախավերջին, 6-րդ կարգում` ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) դասակարգման:
OECD-ն ամեն տարի թարմացնում է երկրների իր վարկանիշը: Կախված տարածքային ռիսկի աստիճանից` վարկանիշը պարբերաբար թարմացվում է տնտեսաչափական մոդելի արդյունքների հիման վրա, որը մշակում է դասակարվող երկրում առկա ֆինանսական և տնտեսական վիճակի մասին Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ամենանոր տվյալները, ինչպես նաև OECD մասնակից երկրների արտահանման վարկային ապահովագրական ընկերությունների վճարումների փորձի վերաբերյալ տվյալները: Ռիսկի աստիճանի ցուցիչներից զատ, որոնք գնահատվում են մոդելի օգնությամբ, գնահատվում է նաև քաղաքական ռիսկի գործոնը, որը ենթակա չէ դասակարգման, ինչպես նաև այլ գործոններ և փորձը, որոնք ներառված չեն մոդելի նախնական տվյալներում:
Նշենք, որ 7-րդ կարգում ներկայացված են տարածքային ռիսկի ամենաբարձր մակարդակ ունեցող երկրները, իսկ 1-ին կարգում` ռիսկի նվազագույն մակարդակ ունեցողները: 0 (զրոյական) կարգում ներառված են այն երկրները, որոնց տարածքային ռիսկերի առկայությունը չի ուսումնասիրվում, իսկ առևտրային ռիսկերի ապահովագրությունը պետք է իրականացվի ըստ առևտրային սկզբունքի, այսինքն` առանց պետական աջակցության: Յուրաքանչյուր երկրի դասակարգում կատարվում է, որպես կանոն, տարին մեկ անգամ` եթե որևէ արտակարգ իրադարձություն տեղի չի ունենում:
Այս տարի ԱՊՀ երկրներից միայն Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը և Ուկրաինան են մնացել ռիսկի ամենացածր, 7-րդ աստիճանին: Բելառուսը, նախորդ տարվա համեմատ, իր ցուցանիշը բարելավել է մինչև 6-րդ կարգ, որին համապատասխանում են ԱՊՀ մնացած երկրները, բացի Ռուսաստանից` 4-րդ կարգ, և Ադրբեջանից` ռիսկի 5-րդ կարգ:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |