Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2017 թվականին կազմել է 7762.9 մլն կՎտժ, տարեկան աճը՝ 6.1%, իսկ դեկտեմբերին արձանագրվել է 12.1% անկում, մինչև 825.5 մլն. կՎտժ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2017 թվականին ՋԷԿ-երը 11.2% ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ մինչև 2871.8 մլն կՎտ/ժամ, ՀԷԿ-երը կրճատել են 3.5%, մինչև 2269 մլն կՎտժամ, ՀԱԷԿ-ն արտադրել է 2619.6 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, տարեկան աճը`10%: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 30.6 հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան անկումը`10.8%: Մյուս աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 2.1 մլն. ԿՎտժ, տարեկան աճը`16.7%: Արևային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 0.4 մլն.կՎտ/ժամ:
Նշենք, որ 2016 թվականի ընթացքում Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր 6.2%, մինչև 7315.2 մլն կՎտժ: 2016 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 7,8%, ՀԱԷԿ-ը`14.6%, ՀԷԿ-երն ավելացրել էին 6.6%, չկարողանալով էներգետիկ համալիում ապահովել դրական դինամիկա:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |