Հինգշաբթի, 1 Փետրվարի 2018 12:19
Մարիաննա Մկրտչյան

Կարեն Կարապետյանը Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Կարեն Կարապետյանը Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ Ալմաթի քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Նախատեսված է նաև վարչապետի մասնակցությունը և ելույթը «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանումե խորագրով միջազգային համաժողովին: Նիստի օրակարգում ներառված անդրսահմանային շուկայում մրցակցության, ագրոարդյունաբերական համալիրում համագործակցության հետ կապված հարցեր: Բացի այդ, նախատեսվում է վերլուծել մակրոտնտեսական իրավիճակը ԵԱՏՄ անդամ պետություններում և փոխադարձ առևտրի վիճակը: