Ուրբաթ, 2 Փետրվարի 2018 18:17
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Ուզբեկստանը փնտրում են առևտրի և տնտեսական հարաբերությունների խորացման ուղիներ

Հայաստանն ու Ուզբեկստանը փնտրում են առևտրի և տնտեսական հարաբերությունների խորացման ուղիներ

Արմինֆո. Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովի հետ:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետները Հայաստանի և Ուզբեկստանի միջև առևտրատնտեսական կապերի խորացման հարցեր են քննարկել՝ երկուստեք ընդգծելով գործարար կապերի հաստատման կարևորությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ակտիվացմանն ուղղված քայլերի իրականացումը: Նշվել է, որ առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցերը լինելու են երկկողմ միջգերատեսչական խմբի գործունեության առանցքում: 


Զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:-