Ուրբաթ, 2 Փետրվարի 2018 18:55
Ալինա Հովհաննիսյան

2018 թվականին վերամշակող ընկերությունների վարկերի սուբսիդավորման փորձնական ծրագրի վարկային պորտֆելը կկազմի 18 մլրդ դրամ

2018 թվականին վերամշակող ընկերությունների վարկերի սուբսիդավորման փորձնական ծրագրի վարկային պորտֆելը կկազմի 18 մլրդ դրամ

Արմինֆո. 2018 թվականին պտղա-բանջարանոցային կուլտուրաների և խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների փորձնական ծրագրի վարկային պորտֆելը կկազմի մոտ 18 մլրդ դրամ, իսկ մեկ վարկառուի վարկի առավելագույն գումարը`1 մլրդ դրամ. Այս մասին է հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

 

2017 թվականի արդյունքներով, փորձնական ծրագրի շրջանակներում, վարկային պորտֆելի ծավալը նախատեսված է 2,4 մլրդ դրամ, իսկ մեկ վարկի առավելագույն չափը`150 մլն դրամ: Հաշվի առնելով պետական ​​սուբսիդիաների չափը (9%), վարկառուների տարեկան տոկոսադրույքը կազմել է 3%: Հաղորդվում է, որ ծրագրին մասնակցել համաձայնել են`ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Ամերիաբանկը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, Արդշինբանկը, Արմսվիսբանկը, Ինեկոբանկը, Կոնվերս Բանկը, Հայբիզնեսբանկը, Հայէկոնոմբանկը, Էվոկաբանկը, Բիբլոս Բանկ Հայաստանը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, ինչպես նաև DICA (Development and Investment Corporation of Armenia) և «Քարդ-Ագրոկրեդիտ» վարկային կազմակերպությունները: 2017 թվականի դեկտեմբերի 29 դրությամբ բենկերի կողմից հաստատվել է 19 ընկերությունների հայտերը`1.3 մլրդ. դրամի վարկեր ստանալու նպատակով, այդ թվում` Պռոշյանի կոնյակի գործարանից, ԵԿԳ «Արարատ»-ից, «Տրինիտի», «Արմենիա Վայն», «Թամարա ֆրուտ» և այլն ընկերություններից, որի շրջանակներում ընդհանուր առմամբ հաջողվել է կնքել բերքի մթերման 919 պայմանագիր:

 

Աղբյուրի համաձայն, Երևանի վերամշակող ընկերությունները 5 վարկ են ստացել`497.7 մլն դրամ ծավալով և կնքել մթերման 265 պայմանագրեր, Արմավիրի մարզում - 1 վարկ, 15 մլն դրամ և 23 պայմանագիր, Արարատ - 4 վարկ, 415,2 մլն դրամ և 511 պայմանագիր, Արագածոտնի մարզ - 2 վարկ, 250 մլն դրամ և 37 պայմանագիր, Լոռի - 1 վարկ, 36 մլն դրամ և 6 պայմանագիր, Տավուշ - 1 վարկ, 7 մլն. դրամ և 13 պայմանագիր, Վայոց Ձոր - 5 վարկ, 90 մլն.դրամ և 64 պայմանագիր: