Երկուշաբթի, 5 Փետրվարի 2018 14:35
Կարինա Մելիքյան

«Անելիք Բանկը՚ բարելավել է հիփոթեքային վարկերի պայմանները. կանխավճարը` սկսած 0%-ից, տարեկան տոկոսադրույքը` 8.5%, մարման ժամկետը` մինչև 20 տարի

«Անելիք Բանկը՚ բարելավել է հիփոթեքային վարկերի պայմանները. կանխավճարը` սկսած 0%-ից, տարեկան տոկոսադրույքը` 8.5%, մարման ժամկետը` մինչև 20 տարի

Արմինֆո. «Անելիք Բանկն՚ իր հաճախորդներին է առաջարկում նոր հիփոթեքային վարկ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք՝ սկսած 8.5% տարեկան տոկոսադրույքից, մինչև 20 տարի մարման ժամկետով, ընդ որում, տոկոսադրույքը վերաբերում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ` ԱՄՆ դոլարով վարկերին:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, բարելավվել են նաև վարկի տրամադրման պայմանները, որոնց համաձայն, այժմ հնարավոր է ստանալ հիփոթեքային վարկ սկսած 0% կանխավճարից:

Նշված վարկատեսակը գործում է ինչպես երկրորդային շուկայից, այնպես էլ կառուցապատողից ձեռք բերվող նույնիսկ անավարտ շինարարության փուլում գտնվող անշարժ գույքի համար:

 

Վարկերը տրամադրվում են ինչպես բանկի սեփական միջոցներով, այնպես էլ տարբեր վարկային ծրագրերի շրջանակում:

 «Հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, Անելիք Բանկը շարունակում է բարելավել վարկերի տրամադրման պայմանները: Այսօր շատերի երազանքն է ունենալ սեփական բնակարան կամ առանձնատուն, սակայն բավարար ֆինանսներ չունենալու պատճառով ոչ բոլորի նպատակներն են իրականանում: Այս վարկերի միջոցով Բանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին իրագործել իրենց նպատակները և էլ ավելի շահավետ պայմաններով օգտվել Բանկի ներկայացվող պրոդուկտից։ Հիփոթեքը տրամադրելու մասին որոշումը բանկը կայացնում է սեղմ ժամկետում, իսկ վարկ ստանալու հայտի դիտարկման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ»,- ասված է հաղորդագրությունում: Մանրամասները` www.anelik.am կայքում և 010 59 33 33 հեռախոսահամարով:

 

ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի՚ տվյալներով, «Անելիք Բանկի՚ վարկային ներդրումների ծավալը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 65.8 մլրդ դրամ (բանկի ակտիվների 49,9%), որից մանրածախ վսրկավորմանը բաժին է ընկել 41,3% կամ 27.2 մլրդ դրամ: Լոմբարդային վարկերի ծավալը բանկը 2017 թվականին ավելացրել է 20,8%-ով, մինչև 5.8 մլրդ դրամ, որոնց բաժինը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմում է 8,8%, իսկ մանրածախ վարկային պորտֆելում` 21,3%: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 131.9 մլրդ դրամ: 2017 թվականին «Անելիք Բանկի՚ զուտ շահույթն ավելացել է 3,8 անգամ` մինչև 4.3 մլրդ դրամ:  (31.12.2017թ. դրությամբ դրամի հաշվարկային փոխարժեքը`  484,10 դրամ/1դոլար):


Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: Բանկի բաժնետերերն են կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, և լիբանանյան Банк CreditBank S.A.L` 40.32%: