Երկուշաբթի, 5 Փետրվարի 2018 15:11

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհային հայտեր կընդունի

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհային հայտեր կընդունի

Արմինֆո. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ։

 

Բարեգործական հիմնադրամը օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև  մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագիրը պետք է ուղղված լինի սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից որևէ մեկի կամ մի քանիսի զարգացմանը։ Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի  բացառապես ՀՀ տարածքում։

 

Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում հավելյալ առավելություն կտա այն ծրագրերին, որոնք.

- միտված կլինեն  հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը,

- կխթանեն նոր աշխատատեղերի ստեղծմանը,

- կընդգրկեն հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք և/կամ միջոցներ,

- կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ,

- կունենան հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց

 

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափն է՝ 5.000.000 ՀՀ դրամ։

Մրցույթի և դիմելու կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

www.foundation-gishyan.am
Լրացնել օնլայն դիմում հայտը