Երկուշաբթի, 5 Փետրվարի 2018 18:49
Կարինա Մելիքյան

ՀԲ կանխատեսումներով Հայաստանում տարեկան միջին գնաճը 2018-ին կլինի 3,5%

ՀԲ կանխատեսումներով Հայաստանում տարեկան միջին գնաճը 2018-ին կլինի 3,5%

Արմինֆո. Համաշխարհային բանկը Հայաստանում 2018 թվականի համար կանխատեսում է տարեկան 3.5% միջին գնաճ, իսկ 2019-ին`3.2%: Կանխատեսումը բերված է Համաշխարհային բանկի`Հայաստանի  տնտեսության վերլուծական նորացված զեկույցում:

Ըստ պաշտոնական վիճակագրության, գնաճը Հայաստանում 2017 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 2.6%: Գնաճը 2017-ին հիմնականում պայմանավորված էր պարենային ապրանքների`5,3% և ոչ պարենային ապրանքների`1.7% թանկացումներով, իսկ ծառայությունների սակագներն իջել են 0.5%:

Տարեկան կտրվածքով 2017 թվականին Հայաստանում արձանագրվել է 1% գնաճ (2016-ի գնաճը`1.4%), ինչը պայմանավորված էր պարենային ապրանքների 4% թանկացումներով, ոչ պարենային ապրանքների 1.8% էժանացումներով, իսկ ծառայությունների սակագների անկումը կազմել% էր 1,3%: