Երեքշաբթի, 6 Փետրվարի 2018 15:20
Նաիրա Բադալյան

2018 թ. Հայաստանում մեկնարկում է ոռոգման համակարգերի արդիականացման՝ $50 մլն արժողությամբ ծրագիր

2018 թ. Հայաստանում մեկնարկում է ոռոգման համակարգերի արդիականացման՝ $50 մլն արժողությամբ ծրագիր

Արմինֆո. 2018 թ. Հայաստանում մեկնարկում է ոռոգման համակարգերի արդիականացման՝ $50 մլն արժողությամբ ծրագիր: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով, ոռոգման արդյունավետ և կայուն համակարգի ստեղծմանն ուղղված ծրագրի արդյունքում ակնկալվում է ոռոգվող հողատարածքների՝ 10 500 հեկտարով ավելացում: Բացի այդ, նախատեսվում է 63 կմ ջրանցքների (հիմնական և երկրորդային), ինչպես նաև 277,4 կմ ներտնտեսային ցանցի վերականգնում: Ծրագրի ծրջանակներում ակնկալվում է նաև տնտեսել 14,3 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԶԲ-ն 40 մլն դոլար վարկ կտրամադրի՝ Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի իրականացման նպատակով:

Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկից Հայաստանին տրամադրված վարկերի ընդհանուր պորտֆելը ներկայումս կազմում է 490 մլն դոլար: Բացի

$300 մլն-ից, որը հատկացվել է աջակցելու բյուջետային բարեփոխումներին, ԵԱԶԲ-ն Հայաստանին տրամադրել է $ 150 մլն՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման նպատակով, ինչպես նաև $ 40 մլն՝ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրին: ԵԱԶԲ-ն համաձայնագիր է կնքել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ՝ 100 մլն դոլարի վարկային գիծ բացելու մասին: