Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2018 11:46
Նաիրա Բադալյան

Կարեն Կարապետյան. Հայաստանը տարբեր շուկաներ դուրս գալու հարթակ կարող է դառնալ հոլանդական բիզնեսի համար

Կարեն Կարապետյան. Հայաստանը տարբեր շուկաներ դուրս գալու հարթակ կարող է դառնալ  հոլանդական բիզնեսի համար

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապեի վարչությունից, հանդիպմանը վարչապետն անդրադարձել  է Դավոսում Նիդեռլանդների իր գործընկերոջ Մարկ Ռուտեի հետ  ունեցած  արդյունավետ հանդիպմանը՝ նշելով, որ քննարկվել են համագործակցության հեռանկարները խելացի գյուղատնտեսության, կաթնամթերքի եւ մսամթերքի վերամշակման,  ինչպես նաև ֆերմերային տնտեսությունների ստեղծման ուղղությամբ: 

 

Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարող է որպես հարթակ հանդիսանալ հոլանդական բիզնեսի համար՝ տարբեր շուկաներ մուտք գործելու համար:

 

Դեսպանն իր հերթին  ընդգծել է երկկողմ կապերի աշխուժացման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել շփումների ակտիվացմանն ու երկկողմ գործարար կապերի զարգացմանը:

 

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի և Նիդերլանդների միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականին կազմել է 127 մլն 152 հազար դոլար` 60,1% տարեկան աճով: Ընդ որում, արտահանումն ավելացել է 78,5%-ով, մինչև 90,8 մլն դոլար,  իսկ ներմուծումը` 41,5%-ով, մինչև 73,3 մլն դոլար: