Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2018 15:46
Մարիաննա Մկրտչյան

Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների օրակարգի շուրջ

Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների օրակարգի շուրջ

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ընթացիկ օրակարգի և ընդլայնման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել մոտ ապագայում Երևանում կայանալիք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժոովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին:

Քննարկվել են նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շրջանակում համագործակցության զարգացման, ինչպես նաև օդային հաղորդակցության, փոքր ավիացիայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում բիզնես կապերի խթանման հնարավորությունները:

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկան 2017 թ. հունվար-դեկտեմբերին արագացրել է տարեկան աճի տեմպերը մինչև 26,1% (2016 թ. 15,1%-աճի փոխարեն՝ գերազանցելով $1.7 մլրդ-ն/: Ռուսաստանը պահպանում է առաջատարությունը ոչ միայն այդ ցուցանիշով, այլ նաև արտահանման և ներմուծման գծով՝ համապատասխանաբար $541.6 մլն և $1.2 մլրդ՝ ներմուծման աճի 5,7%-ից մինչև 19,1% արագացմամբ, արտահանման աճի՝ 51,5%-ից մինչև 44,6% դանդաղմամբ: