Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2018 16:18
Նաիրա Բադալյան

Մուհամետնիյազ Մաշալով. Ներկայումս քննարկվում է Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ ուղղությամբ չվերթերի հաճախականությունն ավելացնելու հնարավորությունը

Մուհամետնիյազ Մաշալով. Ներկայումս քննարկվում է Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ ուղղությամբ չվերթերի հաճախականությունն ավելացնելու հնարավորությունը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովին:

Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր՝ ընդգծելով, որ այս ոլորտում առկա է չիրացված մեծ ներուժ: Վարչապետ Կարապետյանն ու դեսպան Մաշալովն անդրադարձ են կատարել երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և համոզմունք հայտնել, որ դրանց իրականացումը նոր թափ կհաղորդի երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Հանդիպմանը մեծապես կարևորվել է Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ ավիաչվեթերի իրականացումը: Մուհամետնիյազ Մաշալովը տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է դրանց շաբաթական քանակն ավելացնելու հնարավորությունը: Այդ համատեքստում վարչապետն առաջարկել է թուրքմենական կողմին Երևանի «Զվարթնոցե օդանավակայանը դիտարկել նաև այլ ուղղություններով չվերթեր կազմակերպելու հնարավորությունը:

Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն,

2017 թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի և Թուրքմենստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 36,1%-ով՝ մինչև $16,2 մլն: Ըստ որում, արտահանումն ավելացել է 5,7%-ով՝ մինչև $6 մլն, իսկ ներմուծումը՝ 64%-ով, մինչև $10,2 մլն: