
Արմինֆո. ԵԱՏՄ և ԵՄ միջև փոխգործակցության հաստատումը ինտեգրացիոն այդ կառույցներին թույլ կտա գերիշխող դիրքեր զբաղեցնել միջազգային առևտրի շուկայում: Այդպիսի կարծիք է հայտնել Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի Եվրոպայի խաղաղության և համագործակցության գրասենյակի փորձագետ Ալեքսանդրա Վասիլևան:
Ընդ որում, նա համոզված է, որ այդ երկու տնտեսական ինտեգրացիոն նախագծերը պետք է ստեղծեն փոխգործակցության ընդհանուր հարթակ, որպիսին կարող է ծառայել ազատ տնտեսական գոտին: «ԵԱՏՄ և ԵՄ համագործակցությունը թույլ կտա ստեղծել Ռուսաստան-Եվրամիություն համագործակցության հաստատման չեզոք հարթակ, վերացնել Մոսկվայի և Բրյուսելի միջև պառակտումը և ամրապնդել գործընկերությունը, ինչն, իր հերթին, կնպաստի կառույցների երկրների տնտեսական բարգավաճմանը՚, - ասել է Վասիլևան` փետրվարի 8-ին Երևանում «ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները՚ թեմայի շուրջ քննարկումների ժամանակ:
Փորձագետն ընդսմին ենթադրում է, որ Հայաստանը, որը ԵԱՏՄ լիիրավ անդամ է և ստորագրել է ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիր, կարող է յուրօրինակ կապող կամուրջ դառնալ այդ ինտեգրացիոն նախագծերի միջև:
Միևնույն ժամանակ, Վասիլևան համոզված է, որ փոխգործակցության ընդհանուր հարթակի ստեղծման համար հարկավոր է ամենասեղմ ժամկետներում երկխոսություն սկսել ԵԱՏՄ և ԵՄ միջև, որին կարելի է հասնել Ֆրանսիա-Գերմանիա տանդեմի միջոցով և ԵԱՀԿ չեզոք կազմակերպության աջակցությամբ: Հաջորդ քայլը պետք է դառնա ընդհանուր ազատ տնտեսական գոտու ստեղծումը, կարծում է հիմնադրամի փորձագետը:
RUB | 4.72 | 0.01 |
USD | 382.09 | -0.43 |
EUR | 442.04 | -0.69 |
GBP | 501.45 | -1.10 |
CAD | 272.59 | -0.05 |
JPY | 24.67 | -0.13 |
CNY | 53.68 | -0.05 |
CHF | 477.91 | 0.95 |

