Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածը 2017 թվականին վճարել է 2.652 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`26.8%: Նշված գումարից 91,4% -ը կամ 2,425 մլրդ դրամն ուղղվել է ուղղակի հարկերին (ներառյալ եկամտահարկ և շահութահարկ): Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում, 2017 թվականի արդյունքներով ներառվել են շուկայում գործող ապահովագրական բոլոր 6 ընկերությունները:
Ապահովագրական ընկերությունների հարկային վճարումների ծավալներով առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը, 174 տեղ, վճարել է պետական բյուջեին`826.8 մլն դրամ, որից 750,3 մլն դրամի շահութահարկը և եկամտահարկ: «ԻՆԳՈ Արմենիան» 176տեղում է, վճարել է 813.8 մլն դրամ, որից 770,9 մլն դրամի շահութահարկը և եկամտահարկ: «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը 347-րդն է, վճարել է 398.4 մլն դրամ, 367.1 մլն դրամի եկամտահարկ և շահութահարկ: «Սիլ Ինշուրանս», 492 տեղ, վճարել է 251.8 մլն դրամ, որից 220.9 մլն դրամի շահութահարկ և եկամտահարկ: «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունն զբաղեցրել է 644 տեղը, վճարելով 189.7 մլն դրամ, որից 160 մլն դրամի եկամտահարկ և շահութահարկ: «Արմենիա Ինշուրանս» ՍՊԸ-ն 713 տեղում է, վճարել է 171.4 մլն դրամ, որից 155.6 մլն-ը եկամտահարկի և շահութահարկի գծով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերութոյւնների Ռենկինգի, Հայաստանի ապահովագրական հատվածի կուտակված շահույթը 2017-ի վերջին կազմել է 3.97 մլրդ դրամ, տարեկան անկումը`20,4%: Հաշվեկշռային շահույթը կազմել է 1,99 մլրդ դրամ (տարեկան անկումը`60%), իսկ զուտ շահույթը`1,6 մլրդ դրամ, տարեկան անկումը`58%: Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններից 2017 թվականը զուտ շահույթ են եզրափակել 4-ը: Առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիան», երկրորդն է ԻՆԳՈ Արմենիան, երրորդը`«Նաիրի Ինշուրանսը», չորրորդը` «Արմենիա Ինշուրանսը»: 2017 թվականի արդյունքներով վնասներ են արձանագրել «Սիլ Ինշուրանսը» և «ՌԵՍՈ» ընկերությունները: (2012 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 484.10 դրամ / $ 1):