 

Արմինֆո. 2019 թվականին Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի 4 հազար դոլարը: Այդ մասին Ձաղկաձորում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրազեկում» սեմինարի շրջանակներում:
Ավելի վաղ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, հայտարարել էր, որ մինչև տարեվերջ ակնկալվողցուցանիշը կհասնի 3985 դոլարի: 2016 թվականի վերջին Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3532 դոլար: Իսկ 2020 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունն ակնկալում է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 4700-ի (հաշվարկված է, հիմք ընդունելով 480 դրամ/դոլար փոխարժեքը):
Նշենք, որ մայիսի 18-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, դիմելով նոր խորհրդարանի պատգամավորներին, ասել էր, որ 2040 թվականին երկրի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նախատեսվում է երկրում հասցնել 15 հազար դոլարի, հաշվի առնելով, թե ՀՆԱ-ի աճը, և թե ժողովրդագրական իրավիճակի բարելավումը: Անհրաժեշտ է, որպեսզի տարեկան աճի միջին տեմպերը զգալիորեն ավելի բարձր լինեն, քան միջազգային տնտեսական աճի միջին տեմպերը, որպեսզի աստիճանաբար նվազի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշների տարբերությունը Հայաստանի և զարգացած երկրների միջև, - ասել է նա: Մասնավորապես, ինչպես նշել է Սարգսյանը, 1990-2015թթ. Հայաստանի ՀՆԱ-ն 2 մլրդ 257 մլն դոլարից հասավ 10 մլրդ 529 մլն դոլարի, աճելով մոտ 4.7 անգամ: 2016-2040 թթ. նախատեսվում է ապահովել ՀՆԱ-ի տարեկան միջին 5% աճ, հասնելով 57-60 միլիարդ դոլարի, աճելով ավելի քաբ 5,5 անգամ:
|  RUB | 4.75 | -0.04 | 
|  USD | 382.72 | 0.10 | 
|  EUR | 444.15 | -1.53 | 
|  GBP | 504.23 | -1.52 | 
|  CAD | 274.21 | -0.33 | 
|  JPY | 24.86 | -0.27 | 
|  CNY | 53.81 | -0.08 | 
|  CHF | 478.40 | -2.22 | 

