Արմինֆո. Տարեկան շրջանառության չհարկվող շեմի 115 մլն.դրամից մինչև 58.35 մլն.դրամ իջեցումն ուղղված է կոռուպցիայի վերացմանը և ստվերի կրճատմանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Ըստ Մակարյանի, փոքր բիզնեսի հարկային բեռը թեթևացնելու համար ավելի վաղ Հայաստանում մշակվեցին տարբերակված հարկման մոդելներ: Սակայն, չնայած օրենսդիրի լավագույն մտադրություններին, նախաձեռնությունը ծառայեց որպես չար նպատակներին, գայթակղություն ստեղծելով տարբեր մանիպուլյացիաների համար: «Հայաստանում այսօր դեռ չի ձևավորվել բիզնեսի վարման և վերահսկիչ մարմինների աշխատանքի իդեալական մշակույթ, իսկ կոռուպցիայի ռիսկերի և ստվերային մանիպուլյացիաները պահպանում են իրենց դիրքերը համակարգում», - ասել է Մակարյանը: Բացի այդ, այլ երկրներում, նշել է փորձագետը, նման պրակտիկա չկա, քանի որ կա հարկային մեկ սանդղակ և բոլորը հավասար են:
Ներկայում, ինչպես նշել է Մակարյանը, կոռուպցիայի դեմ պայքարելու համար հարկային մարմինները փորձում են շեմերի վերանայման միջոցով ռիսկային հարկատուներին բերել հարկայինն դաշտ, կամ նրանց ավելի տեսանելի դարձնել պետական եկամուտների կոմիտեի համար: Ըստ փորձագետի, որոշ աշխատանքների պտուղները արդեն տեսանելի են: «Հարկային և մաքսային կառույցներն այսօր հանդես են գալիս ողջամտության դիրքերից`անաչառ կերպով և առանց էմոցիաների, ինչն արդեն նկատելի է, դատելով երկրի հարկային եկամուտների ծավալներից», - եզրափակել է Մակարյանը.
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանն իջեցնում տարեկան շրջանառության չհարկվող շեմը, վերադառնալով մինչև 2015 թվականը գործող կանոններին: Ինչպեսավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել էր ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը, պետական գանձապետարանը ԱԱՀ գծով տարեկան կորցնում է 400 մլրդ դրամ:
Նա նշել է, որ 2015-ին հարկման շեմը 58.35 մլն դրամից բարձրացվեց մինչև 115 դրամ, ակնկալելով տնտեսավարող սուբյեկտների հարկային վարքի փոփոխություն: Սակայն, իրականում բիզնեսը հավատարիմ մնաց իր հին քաղաքականությանը, փորձելով ցույց չտալ իր իրական շրջանառությունը: «Այստեղից կարելի է անելի երկու տրամաբանական եզրակացություն`կամ ստվերային տնտեսության ծավալները պահպանվել են, կամ էլ բիզնեսի կողմից հայտարարված թվերը համապատասխանում փաստացի շրջանառությանը, ինչը լուրջ կասկած է առաջացնում», - ասել է նա: Արդյունքում, ֆինանսական մարմիններն անտրամաբանական համարեցին արտոնյալ շեմի պահպանումը: