Արմինֆո.
Արդշինբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է «Ակնթարթային» վարկեր նվազեցված տոկոսադրույքներով և առավել հարմար պայմաններով: Համաձայն բարելավված պայմանների՝ ՀՀ դրամով տրամադրվող վարկերը հասանելի են 21,5%-ով, իսկ ԱՄՆ դոլարով գյուղատնտեսական նպատակով վարկերը՝ 19,5%-ով:
Վարկերը տրամադրվում են 120 ամիս մարման ժամկետով, առավելագույնը 1,1 մլն ՀՀ դրամի կամ համարժեք ԱՄՆ դոլարի գումարի չափով: ՀՀ դրամով վարկը տրամադրվում է ցանկացած նպատակի համար, իսկ ԱՄՆ դոլարով վարկերը գյուղատնտեսական նշանակության են: Վարկերը տրամադրվում են առանց որևէ ապահովման միջոցի և գրավի:
Վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկցած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ: Ընդ որում, այս վարկերն այսուհետ տրամադրվելու են Visa Electron ակնթարթային տրամադրման չիպային քարտերով, որը հաճախորդը ստանում է անմիջապես:
«Ակնթարթային» վարկերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայք հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/hzk3bC կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր «Ակնթարթային» վարկեր հնարավոր է ստանալ Արդշինբանկի 64 մասնաճյուղերից ցանկացածում՝ որոնցից 19-ը գտնվում են Երևանում, 42-ը՝ մարզերում և 3-ը՝ ԼՂՀ-ում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |