
Արմինֆո. Արցախում 2017 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 76.2 միլիարդ դրամ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել են ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ ավելացնելով, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքը, 2016թ. համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 7.8 %-ով՝ հիմնականում պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի աճով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում գերակշռող բաժինը պատկանում է մսի (32.4%), հացահատիկի և հատիկաընդեղենի (ներառյալ եգիպտացորեն) (28.2 %), կաթի (13.5%) արտադրությանը:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 5.9 տոկոսային կետով աճել են մսի, 1.5 տոկոսային կետով՝ բանջարեղենի և 1.3 տոկոսային կետով պտղի և հատապտղի արտադրության տեսակարար կշիռները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2017թ. նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ հանրապետությունում նվազել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը` 4.8 %-ով, այդ թվում՝ կովերինը` 2.5 %-ով, մանր եղջերավոր անասուններինը` 33.2 %-ով, իսկ խոզերի գլխաքանակը աճել է 4.7 %-ով, թռչուններինը` 7.1 %-ով:
2017թ. հանրապետությունում սպանդի համար իրացվել է 154.3 հազ. տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 19.3 %-ով), արտադրվել է 434.6 հազ.տոննա կաթ (նվազելով 11.2 %-ով), 40 մլն հատ ձու (նվազելով 1.5 %-ով) և 262.9 տոննա (ֆիզիկական քաշով) բուրդ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 14.1 %-ով):
 RUB | 4.73 | 0.00 | 
 USD | 382.55 | -0.10 | 
 EUR | 440.47 | -2.29 | 
 GBP | 502.25 | -0.17 | 
 CAD | 272.36 | -0.75 | 
 JPY | 24.81 | -0.02 | 
 CNY | 53.72 | -0.07 | 
 CHF | 473.63 | -3.37 | 

