Ուրբաթ, 16 Փետրվարի 2018 16:01
Նաիրա Բադալյան

ՀՀ տրանսպորտի նախարարն ակնկալում է ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցություն ՏՏ, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում

ՀՀ տրանսպորտի նախարարն ակնկալում է ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցություն ՏՏ, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում

Արմինֆո.ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարությանլրատվական ծառայությունը, կողմերը քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:

Մասնավորապես, նախարարն անդրադարձել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրիե հարավային հատվածի շինարարությանը: Նա նշել է, որ ուրախ կլինի ֆրանսիական ճանապարհաշինական ընկերություններին ևս ներգրավված տեսնել պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով նախատեսվող այդ ճանապարհաշինական ծրագրի մրցութային գործընթացներում:

Վահան Մարտիրոսյանը դեսպանին ներկայացրել է նաև Հայաստանի տարածքում միասնական տրանսպորտային ցանցի ներդրման ծրագիրը՝ նշելով, որ ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը ևս ակնկալում է միասնական տրանսպորտային օպերատորի ընտրության մրցույթում:

Նախարարն անդրադարձել է հեռահաղորդակցության և կիբերանվտանգության ոլորտներում և Հայաստանում տարածաշրջանային «Data centerե-ի կառուցման ծրագրի շուրջ համագործակցության հնարավորություններին:

Դեսպանն էլ իր հերթին ընդգծել է, որ հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացման բարձր մակարդակը չի վրիպել ոչ միայն իրենց, այլև ֆրանսիական տեխնոլոգիական ընկերությունների աչքից:

Նախարարը նշել է, որ չնայած բարձր է գնահատում ֆրանսիական ընկերությունների համագործակցությունը հայ մասնագետների հետ, սակայն ուրախ կլինի տեսնել ֆրանսիական ՏՏ ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաները Հայաստանում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հոկտեմբերին Հայաստանում կազմակերպվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի մանրամասները:

Վահան Մարտիրոսյանը նշել է, որ, մյուս գերատեսչությունների հետ համագործակցությամբ, ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում կապի ապահովման միջոցներ և հեռարձակման բարձր որակ ապահովելու համար:

Նախարարը նաև հայտնել է, որ կաբելային հեռուստատեսային ծառայություններ մատուցող օպերատորներն արդեն իսկ իրենց ծրագրերում ներառել են ֆրանկոֆոն «Թիվի 5>> հեռուստաալիքի հեռարձակումը: