Ուրբաթ, 16 Փետրվարի 2018 16:24
Ալինա Հովհաննիսյան

Հանրապետությունից արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Հանրապետությունից արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Արմինֆո. Փետրվարի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8043  տոննայի դիմաց:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն (շուրջ  9000 տոննա),  նաև Վրաստան, Բելառուս,  ԱՄԷ և Ռումինիա: