Երկուշաբթի, 19 Փետրվարի 2018 19:06
Կարինա Մելիքյան

ՎՏԲ-Հայաստան Բանկի մայրաքաղաքի թիվ 4 մասնաճյուղը ենթարկվել է հարձակման

ՎՏԲ-Հայաստան Բանկի մայրաքաղաքի թիվ 4 մասնաճյուղը ենթարկվել է հարձակման

Արմինֆո. Այսօր ժամը 15:30 հարձակման է ենթարկվել ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 4 մասնաճյուղը, որը գտնվում է Բաղրամյան 56 հասցեում:

Ինչպես տեղեկացնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը, Բանկի աշխատակիցները և հաճախորդները չեն տուժել և Բանկը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:

Մինչդեռ, ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղի վրա հարձակումը կատարել են երկու հոգի: Հարձակվողները զինված են եղել ատրճանակով: Ոստիկանությունը գողացված գումարի մասին չի տեղեկացնում: Տեղում կատարվում են քննչական միջոցառումներ, մանրամասները պարզվում են:

Մի շարք աղբյուրներ հայտնում են, որ գողացված գումարը կազմում է մոտ 8 մլն դրամ: