Երկուշաբթի, 19 Փետրվարի 2018 20:12
Կարինա Մելիքյան

ՀՀ ՔԿ. ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղի վրա հարձակվողները հափշտակել են մոտ 8,5 մլն դրամին համարժեք արժույթներ

ՀՀ ՔԿ. ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղի վրա հարձակվողները հափշտակել են մոտ 8,5 մլն դրամին համարժեք արժույթներ

Արմինֆո. Փետրվարի 19-ին, 15:30-ին հարձակման է ենթարկվել ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 4 մասնաճյուղը, որը գտնվում է Բաղրամյան 56 հասցեում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, ճշտելով, որ վնասի չափերը պարզվում են, բայց, նախնական տվյալներով այն կազմում է մոտ 8.5 մլն.դրամ:

Մինչդեռ, ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղի վրա հարձակումը կատարել են երկու հոգի: Հարձակվողները զինված են եղել ատրճանակով: Ոստիկանությունը գողացված գումարի մասին չի տեղեկացնում: Տեղում կատարվում են քննչական միջոցառումներ, մանրամասները պարզվում են:

Դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ստեղծվել քննչական խումբ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել մասնաճյուղի տարածքում գործող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Նախաքննության արդյունքների մասին Հայաստանի ՔԿ տեղեկություն կտրամադրի ավելի ուշ։