Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2018 11:04
Նաիրա Բադալյան

Ամալյա Եղոյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի փետրվարի 20-ի որոշմամբ Ամալյա Եղոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։ Փետրվարի 19-ին վարչապետը Բորիս Դեմիրխանյանին ազատել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն։

Ամալյա Եղոյանն ավելի վաղ զբաղեցնում էր Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը: