Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2018 13:49
Նաիրա Բադալյան

Ուղիղ ավիաչվերթը կկապի Երևանն ու Վոլգոգրադը

Ուղիղ ավիաչվերթը կկապի Երևանն ու Վոլգոգրադը

Արմինֆո. 2018 թվականի ապրիլի 24-ից Վոլգոգրադի միջազգային օդանավակայանից հնարավոր կլինի Երևան թռչել ուղիղ չվերթով:

Ինչպես հաղորդում է «ԿՊ-Վոլգոգրադը՚, վկայակոչելով «Վոլգոգրադի միջազգային օդանավակայան՚ ԲԲԸ մամուլի ծառայությունը, չվերթը կիրականացվի ամեն երեքշաբթի` սկսած ապրիլի 24-ից: Վոլգոգրադից  թռիչքը տեղի կունենա ժամը 21:45-ին, Երևանից` տեղական ժամանակով 19:45-ին: Թռիչքի տևողությունը կազմում է երկու ժամ:

Նշվում է, որ Վոլգոգրադի միջազգային օդանավակայանի կայքում տոմսերի գնման ծառայության տվյալների համաձայն, չվերթն իրականացնելու է «Սարատովյան ավիաուղիները՚: Չվերթն իրականացնող օդանավի տեսակն առայժմ հայտնի չէ: