Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2018 17:00
Ալինա Հովհաննիսյան

ՀՀԿ պատգամավոր. Գույքահարկի բարձրացումը սեփականաշնորհված չգործող արտադրությունները վերագործարկելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է

ՀՀԿ պատգամավոր. Գույքահարկի բարձրացումը սեփականաշնորհված չգործող արտադրությունները վերագործարկելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է

Արմինֆո. Չգործող սեփականաշնորհված արտադրական կառույցները գործարկելու համար անհրաժեշտ է գործի դնել տնտեսական լծակները, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

 

Առավել արդյունավետ միջոցներից մեկը, պատգամավորի կարծիքով, նման չգործող արտադրությունների գույքահարկի բարձրացումը կարող է լինել: Արդյունքում նման կառույց պահելը բավական ծախսատար կլինի սեփականատիրոջ համար, ում համար շատ ավելի շահավետ կլինի արտադրական օբյեկտի օտարումը կամ վաճառքն ավելի արդյունավետ ներդրողին: Ըստ որում, Հարությունյանն ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ գույքահարկի բարձրացումն ուղղված կլինի ֆիսկալ խնդիրների լուծմանը: «Ստացված հասույթը շրջանառության մեջ կդրվի»,- ընդգծել է նա:

 

«Մեր խնդիրն այնպիսի արդյունավետ ներդրողներ գտնելն է, ովքեր նոր տնտեսական կյանք կհաղորդեն հանրային նշանակության չգործող արտադրական օբյեկտներին: Իսկ պոտենցիալ ներդրողներ կան ինչպես արտերկրում, այնպես էլ՝ երկրի ներսում»,- ասել է նա՝ վկայակոչելով Հայաստանի բանկային համակարգում դեպոզիտների զգալի աճը: Այս առնչությամբ նա նշել է, որ Հայաստանում դիտվում է ավելի շատ բանկային համակարգի, քան տնտեսության նկատմամբ վստահության միտում: «Մտահոգում է ոչ այնքան չգործող ձեռնարկությունների քանակը, որքան՝ ընդհանուր առմամբ դրանց առկայությունը»,- ասել է նա՝ նշելով, որ այսօր այդ հարցը կառավարությունում բազմաթիվ քննարկումների առարկա է: