Հինգշաբթի, 22 Փետրվարի 2018 14:46
Ալինա Հովհաննիսյան

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ է նշանակվել է Իվան Տելեգինը

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ է նշանակվել է Իվան Տելեգինը

Արմինֆո. 2018 թ. փետրվարի 21-ին կայացել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի նիստը, որի որոշմամբ հաստատվել են մի շարք նոր նշանակումներ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի Նախագահ է ընտրվել ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ, “Մանրածախ բիզնես” Գլոբալ բիզնես-ուղղության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վերխոշինսկին: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ նշանակվել է Իվան Տելեգինը, որը տվյալ պաշտոնը կստանձնի 2018 թ. փետրվարի 24-ից:

Իվան Տելեգինն ունի 16-ամյա փորձ ֆինանսական բնագավառում, 2011 թ.-ից՝ ՎՏԲ խմբում:  2016 թ.-ին նշանակվել է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման Դեպարտամենտի Տնօրեն, Տնօրինության անդամ: Նոր պաշտոնում նրա առջև դրված են Հայաստանի Հանրապետության տարածքում ՎՏԲ Խմբի բիզնեսի զարգացմանն ու շուկայում բանկի առաջատար դիրքերն ապահավելուն ուղղված հավակնոտ խնդիրներ: