
Արմինֆո. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Սալոնիկ, որտեղ փետրվարի 22-24-ը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 12-րդ հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ քննարկվելու են BSTDB գործունեությանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Սևծովյան առևտրի և զարգացման բանկի անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահների, այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:
Նշենք, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության տասնմեկ անդամ երկրների կողմից: ՍԱԶԲ հիմնադիրներն են Ալբանիան, Բուլղարիան, Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան և Ուկրաինան: ՍԱԶԲ-ը գործունեություն է ծավալում 1999 թ.-ից: Բանկը խթանում է տնտեսական զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը` անդամ երկրներում իրականացնելով առևտրի և նախագծերի ֆինանսավորում, երաշխիքների տրամադրում, ինչպես նաև ներդրումներ կատարելով մասնավոր ձեռնարկություններում և պետական նախագծերում: ՍԱԶԲ-ը ստացել է «A-» վարկանիշ «Ստանդարդ ընդ Փուրս» և «A2» վարկանիշ «Մուդիս» գործակալության կողմից:-
RUB | 4.87 | 0.05 |
USD | 381.55 | 0.05 |
EUR | 450.11 | 2.50 |
GBP | 515.63 | 3.20 |
CAD | 278.54 | 1.45 |
JPY | 24.47 | 0.23 |
CNY | 54.29 | 0.08 |
CHF | 484.57 | 3.67 |

