
Արմինֆո. Փետրվարի 19-22-ը Երևանում տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասինե համաձայնագրի շուրջ բանակցություններ, ինչի արդյունքում համաձայնագիրը նախաստորագրվել է:
«Հայկական և իրաքյան կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել համաձայնագրի ստորագրման գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու ուղղությամբ»,- ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրությունում:
Նշենք, որ այսօր Հայաստանը համանման պայմանագրեր ունի 47 երկրների հետ, վերջինը կնքվել է վերջերս` Իսրայելի հետ: Այդ համաձայնագրերի նպատակը կրկնակի հարկման բացառումն է երկու պետությունների միջև արտաքին առևտրում, կողմերի տնտեսավարող սուբյեկտների հարաբերություններում հարկային խտրականություն թույլ չտալը, գույքի և եկամուտների կրկնակի հարկման բացառումը, ինչպես նաև բիզնեսի համար կանխատեսելի և կայուն հարկային միջավայրի ստեղծումը: ՀՀ կառավարության 2017-2022 թվականների նոր ծրագիրը, տնտեսական ներուժի և մակրոտնտեսական կայունության աստիճանաբար ավելացման, միջպետական առևտրի և միջսահմանային գործարքների խթանման շրջանակներում, 2019-2022 թվականներին նախատեսում է պայմանագրերի կնքում առնվազն 5 երկրների հետ:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

