Երկուշաբթի, 26 Փետրվարի 2018 21:24
Էմմանուիլ Մկրտչյան

«Պոլիմետալ Արմենիան» մտադիր է 2018-2021թթ. ընթացքում ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ

«Պոլիմետալ Արմենիան» մտադիր է 2018-2021թթ.  ընթացքում  ՀՀ  Լոռու  և  Տավուշի  մարզերում  իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ

Արմինֆո.«Պոլիմետալ Արմենիան» տեղեկացնում է վոր «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ին պատկանող «Նորթ Էքսփլորեյշն Քոմփանի» ՍՊԸ-ն (կրճատ՝ «ՆԷՔո» ՍՊԸ, այսուհետ՝ Ընկերություն) մտադիր է 2018-2021թթ. ընթացքում ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ։

 

Աշխատանքների նպատակը տարածաշրջանի հանքահումքային ներուժի  և տարածաշրջանում լեռնահանքային ոլորտի զարգացման  հեռանկարների վերհանումն է:

 

Երկրաբանահետախուզական աշխատանքներին ձեռնամուխ լինելուց առաջ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրականացվեն շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատում և փորձաքննություն, որոնց շրջանակներում կապահովվի աշխատանքների և փորձաքննության գործընթացի վերաբերյալ հանրային ծանուցում, կհրապարակվեն աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերը և կկազմակերպվի հանրային քննարկում։ Ընկերությունը հայտարարում է, որ ապահովելու է իր գործունեության պատշաճ տեղեկատվական թափանցիկություն և աշխատանքների նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորություն: Աշխատանքներն իրականացվելու են ինչպես ՀՀ օրենսդրությամբ սահմանված, այնպես էլ ոլորտի նկատմամբ կիրառելի առաջադեմ միջազգային պահանջներին ու չափորոշիչներին համապատասխան՝ շրջակա բնական, սոցիալ-տնտեսական և պատմամշակութային միջավայրի վրա անցանկալի ազդեցությունները նվազագույնի հասցնելու նպատակով:

 

«Պոլիմետալը» ոսկի և արծաթ արդյունահանող առաջատար ընկերություններից է Ռուսաստանում, Ղազախստանում և Հայաստանում: Հիմնադրվել է1998թ.: Ունի երկրաբա­նահետա­խու­զա­կան աշխա­տանք­նե­րի, լեռնահանքային խոշոր ձեռնարկությունների նախագծման, կառուցման և շահագործմանհանձնե­լու շուրջ 20 տարվա փորձ:

 

«Պոլիմետալը» սկսել է Հայաստանում գործունեությունը 2015թ.՝ ձեռք բե­րելով Լիճքվազ-Թեյի  ոսկու  հանքավայրի  նկատմամբ  ընդերք օգտագործման իրավունք ունեցող «Լիճքվազ» ՓԲԸ-ի  բաժնետոսմերը,  իսկ 2016թ. ապրիլին՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատը:

 

2017թ. կտրվածքով Կապան և Մեղրի համայնքների հետ կնքված սոցիալ-տնտեսական հա­մագործակցության  համաձայնագրերի  շրջանակներում «Պոլիմետալի» սոցիալական ներդրումները ՀՀ Սյունիքի մարզում կազմել են ավելի քան 140 մլն ՀՀ դրամ: 2017 թ. ընթացքում ՀՀ-ում  «Պոլիմետալի» իրականացրած սոցիալական ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 400 մլն ՀՀ դրամ:

 

2017թ. արդյունքներով «Պոլիմետալի» հայաստանյան ընկերությունների ՀՀ պետական բյուջե հարկային և այլ պարտադիր վճարումները կազմել են մոտ 6.5մլրդ ՀՀ դրամ:

 

«Պոլիմետալի» բնապահպանական կառավարման համակարգը հավաստագրված է Bureau Veritas Certification-ի անկախ աուդիտորների կողմից՝ ISO 14001-2004 միջազգային չափորոշիչին համա­պատաս­խան։