
Արմինֆո. Oրինապահ հարկ վճարողներն ավելացել են ևս 6-ով: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը: Դիմում ներկայացրած բիզնեսի 13 ներկայացուցիչներից 7-ի դիմումն ուսումնասիրման փուլում է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, 2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 236 տնտեսվարող, 164-ի դիմումը բավարարվել է:
Օրինապահ հարկ վճարողների ցանկ՝1. ԵՂԻՍԱԲԵԹ ԱԼՄԱԶՅԱՆ ԱՁ, 2.ԿԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԱՁ, 3. «ԻԶԻԼԻՆԿ» ՍՊԸ, 4. «ԼՈՄԲԱՐԴԻԱ» ՍՊԸ, 5. «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ, 6. «ՎԻՆԹԵՐ ՖԼԱՈՒԵՐ» ՍՊԸ: