Արմինֆո.Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները դեռևս գոհացուցիչ չեն: Այս մասին փետրվարի 27-ին լրագրողների հետ զրույցում Երևանում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազատ տնտեսական գոտիների Բարձրագույն խորհրդի Ներդրումների և բյուջեի պլանավորման գլխավոր վարչության ղեկավար Մոհամադ Ռեզա Ռահիմին, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակներում:
Նրա խոսքով, այս պահին որևէ հայկական ընկերություն չի գրանցվել Իրանի տնտեսական գոտիներում: Մոհամադ Ռեզա Աբդոլ Ռահիմին հույս ունի, որ նախատեսված Հուշագրերի ստորագրման արդյունքում գործընթացը կակտիվանա:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանում գործում են բազմաթիվ ազատ առևտրի գոտիներ, որոնք ողջունում եմ հարևան երկրների ներդրողներին, հատկապես «Արաս» ԱՏԳ-ից: Նշված ԱՏԳ-ների ձեռնարկատերերը ոչ մի կերպ սահմանափակված չեն իրենց գործունեության մեջ, քանի որ նրանց, ի թիվս այլ բաների, իրավունք է տրվում ապրել այդ տարածքում և սեփականության իրավունքով ունենալ հողային և գրասենյակային տարածքներ: Միևնույն ժամանակ, ընկերությունը, որը գործում է ազատ տնտեսական գոտու տարածքում, 20 տարով ազատվում է հարկերից, այդ թվում`եկամտահարկից: Այլ իրավիճակ է տիրում Հայաստանում, որտեղ, ինչպես նշում է Մոհամմադ Ռեզա Ռահիմին, գրանցված մի ընկերությունը կարող է միայն վարձակալել տարածք: Ռահիմին դժգոհություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ցուցանիշների առումով, քանի որ հայկական ապրանքների ներմուծումը դեպի Իրան կազմել է ընդամենը $ 75 մլն, արտահանումը դեպի Հայաստան`$ 165 մլն, մինչդեռ, Հայաստանի ընդհանուր արտահանումը կազմել է $ 3,2 մլրդ, իսկ ներմուծումը`$ 43 միլիարդ»: Այսպիսով, հայկական արտահանումը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, չնչին է: Իսկ վիճակագրությունը բարելավելու համար անհրաժեշտ են նոր գործարար կապեր և իրանական շուկայի համապատասխան հետազոտության իրականացում», - նշել է Մուհամեդ Ռեզա Աբդուլ Ռահիմին:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 263.4 մլն դոլարի, տարեկան աճը`10.1%: Արտաքին առևտրի շրջանառության կառուցվածքում արտահանումը կազմել է 84.1 մլն դոլար, աճը`11.8%, իսկ ներմուծումը`9.3%, մինչև 179.3 մլն դոլար: