Հինգշաբթի, 1 Մարտի 2018 13:56
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան 2017 թ. համալրվել է ընդամենը 0,1%-ով

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան 2017 թ. համալրվել է ընդամենը 0,1%-ով

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան 2018 հունվարին կազմել է 2 414 389 ֆիզիկական և 82 100 իրավաբանական անձ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ 2 496 489 հաճախորդ Հայաստանի բանկերում ունեցել 4 613 213 հաշիվ, որից 4 442 975–ը կազմել  են ֆիզիկական անձանց և 170 256-ը իրավաբանական անձանց հաշիվները:

Աղբյուրի համաձայն, 2017 թ. Հայաստանի բանկերի հաճախորդների բազան համալրվել է ընդամենը 0,1%-ով կամ 2 931 հաճախորդով, իսկ միայն IV եռամսյակում՝ 2,2%-ով: Ըստ որում, բանկային հաշիվների քանակը հաշվետու տարում ավելացել է 1,3%-ով, իսկ եռամսյակային կտրվածքով՝ 2,9%-ով: