Արմինֆո. Հայաստանը սահմանել է փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարության և շահագործման բնապահպանական ազդեցության գնահատման չափանիշները: Համապատասխան բանաձևն ընդունվել է մարտի 1-ին, ՀՀ կառավարության նիստում:
Ինչպես հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, չնայած այն հանգամանքին, որ ՀԷԿ-երը համարվում են էկոլոգիապես ավելի նախընտրելի էլեկտրաէներգիայի արտադրություն, սակայն, հետազոտություններն այս ոլորտում բնապահպանական նվազագույն պահանջների բավարարման առումով արդեն բացահայտել են որոշ պրոբլեմներ:
Այս առումով, նշել է Մինասյանը, մշակվել են 10 չափանիշներ, որոնք վերաբերում են ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ տեսակների առկայությանը, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Հիմավորման համաձան՝ չնայած հիդրոէներգետիկան համարվում է էկոլոգիապես մաքուր և միտված է CO2 ջերմոցային գազերի դեպի մթնոլորտ արտանետումների կրճատմանը, այնուամենայնիվ, վերջին տարիներին ակտիվ ջրօգտագործման, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքով գետային հոսքի նվազման պատճառով ՓՀԷԿ-երի շահագործումը բացասական ազդեցություն է ունենում էկոհամակարգերի վրա: Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար չափորոշիչներ, որոնք կկանխարգելեն կամ կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա փոքր ՀԷԿ-երի վնասակար ազդեցությունները:-
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |