Արմինֆո. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որպես բարձր ռիսկ ունեցող՝ բեռից իրականացվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության. արդյունքում կրծքամիսը մանրէաբանական սալմոնելա ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին: Այն ենթակա է վերարտահանման կամ ոչնչացման:
Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ 2018թ. փետրվար ամսվա ընթացքում հայտնաբերվել են մի շարք այլ խախտումներ: Մասնավորապես, արձանագրվել են սննդամթերքի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի անհամապատասխանություններ կամ դրանք թերի լինելու դեպքեր. Արաբական միացյալ էմիրություններից 240 կգ սոյայի սոուս, Ռուսաստանի Դաշնությունից 77 կգ սագի միս, 5.3 տ քացախաթթու, 25.5 տ սննդամթերքի տեսականի, 6.2 տ չիպս և չորահաց, 525 կգ կաթնային խառնուրդ, 12 տ արևածաղկի ձեթ, 116 կգ ընկուզեղենի ալյուր, Ամերիկայի Միացյալ Նահանգներից 128.5 կգ «Բիգ Ռեդե մաստակ, Ուկրաինայից 14.3 տ հրուշակեղենի տեսականի, 2.5 տ ալկոհոլային խմիչքներ, 18 տ գինու տեսականի, 20 տ տավարի տոտեր, 500 կգ կաթ պարունակող արտադրանք, Նիդերլանդների Թագավորությունից և Ռուսաստանի Դաշնությունից 1018 կգ պանրի տեսականի:
ԱՄՆ-ից 12 կգ «Բիգ Ռեդե մաստակի ներկրումը կասեցվել է բեռի ժամկետանցության հիմքով, իսկ ՌԴ-ից 23 տ սոյայի ներկրումը՝ տնետասավորղի հարկային մարմնում գրանցված չլինելու պատճառով: Ֆրանսիայի Հանրապետությունից 60 կգ սննդային հավելումների ներկրումը կասեցվել է, քանի որ բեռը պետական գրանցում չի ունեցել:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |