Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում փետրվարի 26-ից մինչև մարտի 2-ը ներառյալ ծավալը կրճատվել է 42,8%-ով` նախորդ շաբաթվա 2 անգամ աճից հետո, ընդ որում` շաբաթվա ընթացքում ամեն օր գործարքներ են կատարվել, սակայն առավելագույն ծավալ է արձանագրվել երկուշաբթի, ինչից հետո շրջանառությունը սկսել է նվազել:
Դրան զուգընթաց, ներբանկային շուկայում դիտվել է եվրոյի գնման և դոլարի վաճառքի աշխուժացում` ռուբլով գործարքների նկատմամբ հետաքրքրության անկման ֆոնին: Արտարժույթի բորսայական հարթակը տարեսկզբից ի վեր դատարկ է:
Արդյունքում, հաշվետու շաբաթվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 481-ից մինչև 481,5դրամ/1դոլար, դանդաղեցնելով եվրոյի նկատմամբ արժեվորման տեմպերը 592-ից մինչև 591 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ մնալով 8,5 դրամ/1ռուբլու մակարդակում: 2017 թվականի մարտի 2-ի դրությամբ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 486,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ` 513 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 8,4 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքներիի համեմատ ցույց է տալիս եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժեզրկում` դոլարի նկատմամբ արժեվորման պայմաններում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորել են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, փետրվարի 26-ից մինչև մարտի 2-ը ներառյալ արտարժույթի միջբանկային շուկայում գործարքների ծավալները կազմել են 13.1 մլն դոլար, միջին փոխարժեքը` 480,95 դրամ/1դոլար (նախորդ շաբաթ` 480,46 դրամ/1դոլար): Արտարժույթի միջբանկային շուկայում առավելագույն ծավալներն արձանագրվել են երկուշաբթի` 5 մլն դոլար: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից դոլարի առքի անկումը դանդաղել է 16,8%-ից մինչև1,6%` վաճառքի աճի 3,7%-ից մինչև 7,9% արագացման պայմաններում, ինչի ֆոնին եվրոյի առքի աճն արագացել է 14,3%-ից մինչև 25%, վաճառքի անկման 12,3%-ից մինչև 2,3% դանդաղման պայմաններում: Իսկ ռուբլու գնման գործարքների 14,8% աճի միտումը փոխարինվել է 5,6% անկմամբ` վաճառքի անկման 5%-ից մինչև 16,7% արագացման պայմաններում: Արդյունքում` գնվել է 78.9 մլն դոլար` 480,19 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 10.03 մլն եվրո` 587,85 դրամ/1եվրո միջին փոխարժեքով և 923.5 մլն ռուբլի` 8,51 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է 85.8 մլն դոլար` 481,50 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 16.7 մլն եվրո` 591,30 դրամ/1եվրո միջին փոխարժեքով և 444.5 մլն ռուբլի` 8,60 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (փետրվարի 19-24) Հայաստանի բանկերը տրամադրել են 54.3 մլրդ դրամի և 39.1 մլն դոլարի վարկեր: Դրան նախորդող ժամանակահատվածի համեմատ վարկերի ծավալների դինամիկան հետևյալն է. դրամային վարկերի ծավալների 22% աճը փոխարինվել է 0,4% անկմամբ, իսկ դոլարային վարկերի ծավալների աճը դանդաղել է 22,8%-ից մինչև 10,1%: