Արմինֆո. Հայաստանի գնումների ոլորտում առկա խնդիրները երբեք պայմանավորված չեն եղել օրենսդրական բացերով: Պրոբլեմի արմատները գտնվում են իրավա-կիրառական պրակտիկայով: Այս մասին է ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշել է տնտեսագետ, և «Հանրային քաղաքականության ազգային հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արտակ Մանուկյանը, մեկնաբանելով գնումների համակարգի օրենսդրական կարգավորումների ոլորտի փոփոխությունները, որոնք մեկնարկել են 2017 թվականի ապրիլին:
Ըստ փորձագետի, Հայաստանը մինչև 2017-ի ապրիլը նույնպես ուներ լավագույն օրենսդրությունը գնումների ոլորտում, քանի որ դեռ 2011-ին այն համապատասխանացրել է Առևտրի համաշխարհային կազմակերպության լավագույն չափանիշներին: Բացի այդ, ըստ փորձագետի, խոսելով գնումների ոլորտի բարեփոխումների մասին, կառավարությունը մինչև վերջ ամբողջովին ազնիվ չէր: «Նոր օրենքի ընդունումը նաև պայմանավորված էր ԵԱՏՄ-ին անդամակցությունով: Այսպիսով, իշխանությունների կողմից փորձ արվեց ապահովել ազգային օրենսդրության ներդաշնակությունը, ինչպես ԱՀԿ-ի, այնպես էլ ԵԱՏՄ հետ», - ասել է նա:
Այնուամենայնիվ, փորձագետը վստահ է, որ այսօր խնդիրը կայանում է անպատժելիության և կառավարության կողմից քվազի-մենաշնորհների վերացման բացակայության մեջ: ՀԿ ղեկավարը վստահ է, որ ապրիլի 25-ից մինչ օրս ոչ մի ընկերություն, պետական ծառայողների հետ փոխկապակցվածությունը, կամ տվյալ ընկերության իրական սեփականատիրոջը թաքցնելու պատճառով, չի ընդգրկվել է այսպես կոչված «սև ցուցակում»: «Անկասկած, կարելի է անվերջ խոսել պաշտոնյաների հետ մրցույթին մասնակցող ընկերության փոխկապակցվածությունը պարզելու մասին: Բայց եթե շարունակենք մատների արանքով նայել, թե ինչպես է սեփականատերը շարունակում մեկ ընկերության մասնատումը` փոքրիկ ընկերությունների, իրավիճակի լուծումը չի տեղաշարժվի մեռյալ կետից», - նշել է նա:
Արտակ Մանուկյանի հավաստմամբ, այսօր մեկ անձի գնումները շարունակում են մնալ ողջ ոլորտի Աքիլեսյան գարշապարը: Փորձագետը չի հավատում պաշտոնական վիճակագրությանը, որը խոսում է գնումների քանակի մի քանի անգամ կրճատման մասին: «Մեկ անձի համար պրոտոկոլային գնումներ իրականացնող երեք հիմնական պետական կառույցների`նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի և կառավարության հնումներն օրենքի ուժով անվանվում են գաղտնի: Այսպիսով, իշխանությունները գրիչի մեկ հարվածքով բարելավել են վիճակագրությունը», - ասել է Մանուկյանը, կոչ անելով չմոռանալ, որ ձևականորեն շաքարավազը Հայաստան է ներմուծում 39 տնտեսվարող սուբյեկտ, պաշտոնապես ապահովելով մրցակցային միջավայր: Ավելի մանրամասն ուսումնասիրության միջոցով փորձագետը նշել է, որ ակնհայտ է դառնում, որ բոլոր 39-ը մեկ անձի սեփականությունն են:
Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետների, եթե կառավարությունն, իսկապես, ցանկանում է ոլորտի բարեփոխումը, առաջին հերթին կապահովեր մրցութային հանձնաժողովի որոշումների ազատ բողոքարկման անվճար համակարգը: Ներկայումս բողոքարկման գինը կազմում է : Դրական որոշման դեպքում այդ գումարը վերադարձվում է: Մինչդեռ թեժ գծի ծառայություններն անվճար են: Բայց գնումների համակարգում բողոքողը չի կարող լինել անանուն, նա պետք է նշի իր անունը, ինչը հայկական իրականության համատեքստում, ըստ տնտեսագետի, նշանակում է հետևից այրել բոլոր կամուրջները: «Ամերիկա չեն հայտնագործի, եթե ասեմ, որ դրանից հետո նրանք կդառնան համակարգից վտարվածներ, որից հետո մրցույթում հաղթելու հույսեր չեն կարող ունենալ», - ասել է նա: Շատ երկրներում, ըստ տնտեսագետի, եթե կառավարությունն իսկապես շահագրգռված է ազդակներ ստանալու հասարակության առկա խնդիրների մասին, ապա ապահովում է գործընթացների անվճար լինելը: «Աբսուրդի թատրոն է, և ուրիշ ոչինչ», - հայտարարել է Արտակ Մանուկյանը:
Ըստ Ֆինանսների նախարարության հայտարարությունների, գնումների ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար ընթանում են քննարկումներ: Սակայն, ըստ փորձագետի, հարցն այն է, թե ում հետ և ինչ նպատակով է իրականացվում այդ աշխատանքը: Հակառակ դեպքում, նրա կարծիքով, գործակալությունը պետք է այդ քննարկումներին հրավիրեր այլընտրանքային լրատվամիջոցների: Հակառակ դեպքում, ըստ տնտեսագետի, «քննարկումներն արժեք չունեն»: «Կան բազմաթիվ գրպանային ՀԿ-ներ, որոնք հրավիրվում են քննարկումներին, «ձևի հմար»: Սակայն, հազիվ թե այդ քննարկումների մասնակիցները գոհ լինեն համատեղ աշխատանքի արդյունքից», - ասել է Արտակ Մանուկյանը:
Արդյունքում, ըստ փորձագետի, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կարող է ստացված արդյունքը համապատասխանել հայտարարված նպատակին, հավանական է արդյոք, որ ոչ շատ թանկ գնով ձեռք բերվեծ բիո-զուգարանը կտեղադրվի փողոցում, կամ որքանվ է բարոյական խոսել աղքատության 30% մակարդակի մասին, միաժամանակ շարունակելով պետական ապարատի նախկին շքեղությունը:
Ոլորտի ձեռքբերումների շուրջ փորձագետը որոշել է պատմել մեկ կամ երկու ամսից, երբ պատրաստ կլինեն գնումների ոլորտի հետազոտության արդյունքները: «Որքան էլ խոսենք օրենսդրության կատարելության մասին, եթե երկիրն ունի կենտրոնացված տնտեսություն, արդյունքը նույնն է լինում, պարզապես, նույն խաղացողները կսկեն արդեն հաղթել օրենքով: Որքան էլ բացենք դաշտը, եթե տարեցտարի մրցույթներում հաղթել են նույն անձինք, անիմաստ է ակնկալել նոր խաղացողների մասնակցությունը: Հայկական շուկան փոքր է և չունի այն գրավչությունը, որպեսզիի դրսի խաղացողները ցանկություն հայտնեն մասնակցել գործընթացին, իսկ արդյունքում`կրկին հաղթելու է «Ֆլեշ» ընկերությունը», - եզրափակել է նա: