Արմինֆո. Մարտի 5-ից Անելիք Բանկի «Նոր Նորք», «Մալաթիա», «Տիգրան Մեծ», «Դավթաշեն» «Արաբկիր» և «Գյումրի» մասնաճյուղերի համար կգործեն հաճախորդների սպասարկման համար սահմանված նոր աշխատանքային ժամեր:
Ինչպես տեղեկացնում է Բանկի մամուլի ծառայությունը, նշված մասնաճյուղերում երկուշաբթիից ուրբաթ օրերին հաճախորդները կարող են սպասարկվել 09:15-ից մինչև 18:45, իսկ շաբաթ օրերին` 10:00-ից մինչև 14:45-ը:
Երկարացված աշխատանքային գրաֆիկի շնորհիվ Բանկը հնարավորություն կունենա իր հաճախորդներին մատուցել առավել հարմարավետ և մատչելի ծառայություններ:
Անելիք Բանկը իր բոլոր մասնաճյուղերում հաճախորդներին ընձեռում է նաև ինքնասպասարկման հնարավորություն: Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում:
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.55 | -0.10 |
EUR | 440.47 | -2.29 |
GBP | 502.25 | -0.17 |
CAD | 272.36 | -0.75 |
JPY | 24.81 | -0.02 |
CNY | 53.72 | -0.07 |
CHF | 473.63 | -3.37 |

