Երեքշաբթի, 6 Մարտի 2018 11:50
Նաիրա Բադալյան

«Սաթենկար» ընկերության ներդրումները կկազմեն մոտ 190 մլն դրամ

«Սաթենկար» ընկերության ներդրումները կկազմեն մոտ 190 մլն դրամ

Արմինֆո. «Սաթենկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 190 մլն դրամ կներդնի արտադրությունում: ՀՀ կառավարությունը մարտի 6-ին նիստում նախատեսում է

բավարարել «Սաթենկար» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված  տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ներկայումս ստեղծված է 43 աշխատատեղ, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում աշխատատեղերի թիվն ավելացնել 7-ով՝ 82 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը կկազմի մոտ 286 մլն. ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։

Մելանտե ապրանքանիշը ներկայացնող ՙՍաթենկար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին: Հիմնական ձեռքբերումներից մեկն ընկերությունը համարում է այն, որ արտադրանքի ողջ տեսականին ստեղծվում է միայն 100 տոկոսանոց, բարձրորակ, էկոլոգիապես մաքուր և ամուր բամբակյա գործվածքներից: